Saturday, May 2, 2009

Գործատուն «շահագրգռված չէ ունենալ որակյալ աշխատող»

«Աշխատանքային օրենսգիրքը և աշխատանքային օրենսդրությունը, որոնցով կարգավորվում են աշխատանքային հարաբերությունները, ավելի բարվոք պայմաններ են առաջարկում, մասնավորապես, աշխատողներին, քանի որ հիմնական առանցքը կողմերի` գործատուի և աշխատողի իրավահավասարությունն է», - շնորհավորելով աշխատողների տոնը` աշխատողների և գործատուների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ իր խոսքում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Գուրգեն Մալխասյանը:

Իրավախախտումներից խուսափելու և սեփական իրավունքները պաշտպանելու համար Գ. Մալխասյանը հորդորեց բոլոր աշխատողներին իրականացնել աշխատանքային պայմանագիր կազմելու և կնքելու իրավունքը, քանի որ միևնույն ժամանակ` Աշխատանքային օրենսգրքով լուրջ պարտականություններ են դրված գործատուի վրա` աշխատանքի համար առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու համար:

Ասուլիսին ներկա Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատրյանը նշեց, որ աշխատանքային հարաբերությունները սկսվում են աշխատանքային պայմանագիր կնքելով: Փաստելով, որ աշխատանքային հարաբերությունները գտնվում են ձևավորման փուլում, Բ. Խարատյանը նշեց, որ «պայամանգիր կնքելը նոր մշակույթ է, և շատերի համար պարզ չէ, թե ինչու՞ է այն անհրաժեշտ»:

«Պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը մի կողմից աշխատողների համար հասկանալի և պարզ չէ, մյուս կողմից գործատուները խուսափում են, քանի որ պետք է համապատասխան թղթաբանություն իրականացնեն», - մանրամասնեց Բ. Խարատյանը:

Ըստ Բ. Խարատյանի` Հայաստանում աշխատանքային շուկան ու բիզնես միջավայրն առայժմ գտնվում է ձևավորվման փուլում և մրցակցությունն այնքան ազատ չէ: Այսպիսով, նրա խոսքերի համաձայն, գործատուն «շահագրգռված չէ ունենալ որակյալ աշխատող, այլ ղեկավարվում է «ունենալ հավատարիմ աշխատող» սկզբունքով, որը հետագայում իր համար խնդիրներ չի ստեղծի»:

Այնուամենայնիվ բանախոսները նշեցին, որ աշխատողի իրավունքները կարելի է օրենքի սահմաններում պաշտպանել միայն այն դեպքում, երբ առկա է աշխատանքային պայամնագիր:

01.05.2009, 13:46

Aysor.am

No comments:

Post a Comment