Tuesday, May 26, 2009

ՀՀ Ազգային ժողովում կրկին մշակութային տրամադրություն էր տիրում

«Սա միայն գեղեցիկը, միայն հանդուրժողականությունը, մեր պատմական փաստերն ամրագրելու լավ հնարավորություն է»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ խոսնակ Արևիկ Պետրոսյանը` ԱԺ-ում կազմակերպված Սամվել Սևադայի լուսանկարչական ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

Մեր թղթակցի այն հարցին, թե ինչո՞վ կբացատրեք ավանդույթ դարձաց նման նախաձեռնությունները, Ա. Պետրոսյանը պատասխանեց, որ «պետք է գնահատնեք այդ ավանդույթը, որը ձևավորվում է ԱԺ-ում` լինի այն մեր մանուկների առջև ԱԺ դռները բացելը, թե արվեստագետներին հնարավորություն տալը` իրենց ստեղծագործություններն ԱԺ-ում մատուցելու և ներկայացնելու համար»:

Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում ԱԺ-ն կազմակերպել է մի շարք ցուցադրություններ, այդ թվում «Կանայք քաղաքականությունում» լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև` ժամանակակից նկարիչների ցուցահանդեսը` Սբ. Հարության տոնին նվիրված:

«Նման միջոցառումները բարձրացնում են մեր` բոլորիս, տրամադրությունը և նպաստում են մեր արդյունավետ գործունեությանը»,- ամփոփելով զրույցը` ընդգծեց Ա. Պետրոսյանը:

20.05.2009, 17:01

Aysor.am

No comments:

Post a Comment