Tuesday, May 5, 2009

ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը բաղկացած է երկու մասից

«Ընտրարշավը նոր է սկսվել: Թույլ տվեք մեզ` ծավալել մեր գործունեությունը և կտեսնեք, որ բոլոր խնդիրներից էլ մենք կխոսենք»,- հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` խոսելով նախընտրական քարոզարշավի մասին:

Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ի ծրագիրը կազմված է երկու մասից` քաղաքական գործունեության ծրագիր և Երևանի զարգացման ծրագիր:

«Այդ ամենը հրապարակվելու է և Երևանի բնակչությունը կտեսնի, որ մենք ունենք Երևանի քաղաքապետի լիազորությունների իրականացման հետ կապված լրջագույն ծրագիր»,- ասաց ՀԱԿ համակարգողը:

Նա անդրադարձավ նաև ՀԱԿ գլխավոր կարգախոսին` «Փոխենք Հայաստանը` սկսենք Երևանից», և նշեց, որ «իրենց կարևոր նպատակը ամբողջ քաղաքական համակարգի առողջացումն է»:

«Մեր ծրագրի առաջին մասն ուղղված է ամբողջ քաղաքական համակարգի առողջացմանը, քանի որ օազիս ստեղծել Երևանում հնարավոր չէ»,- մանրամասնեց Լ. Զուրաբյանը:

05.05.2009, 16:50

Aysor.am

No comments:

Post a Comment