Tuesday, May 19, 2009

«Մթնոլորտի ախտոտվածությունը թույլատրելի սահմաններում է»


«Մթնոլորտում հայտնաբերվել է ընդհանուր ֆոնային աղտոտվածությունից բարձր ախտոտվածություն` շմոլ գազի և ազոտի օքսիդների առկայությամբ, սակայն այն շատ հեռու է թույլատրելի սահմանին հասնելուց»,- վստահեցնում է ՀՀ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանման վարչության պետ Արամ Գաբրիելյանը:

Ա. Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կատարված գրառումները ցույց են տալիս, որ «մթնոլորտում քլորօրգանական միացություններ չեն հայտնաբերվել»:

«Սա վկայում է այն մասին, որ բնակչության համար այս աղետն, ըստ էության, վնասակար ազդեցություն չունի»,- հայտարարեց Ա. Գաբրիելյանը:

Հանդիպմանը ներկա Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատանքի հիգիենայի ճառագայթային բաժնի պետ Սոս Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ «առաջին օրվանից մինչև այսօր առավոտվա տվյալներով բնակավայրերի մթնոլորտային օդում այն քիմիական նյութերը, որոնք կարող էին արտանետվել, հիգիենիկ նորմերի գերազանցման փաստեր չեն արձանագրել»:

««Նաիրիտ» գործարանի շրջակա միջավայրերի բնակչությունը ոչ մի վնասակար ազդեցության սպառնալիք չունի»,- ընդգծեց Ա. Գաբրիելյանը:

Ա. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Երևանի որևէ բուժհիմնարկում «քլոր կամ քլոր-միացությունների ազդեցությունների հետ կապված դիմումներ չեն եղել»: Ըստ նրա, այդպիսի դեպքերն «անհնար է թաքցնել կամ շփոթել»:

16.05.2009, 17:17

Aysor.am

No comments:

Post a Comment