Tuesday, May 19, 2009

Հարսանեկան շքերթ` մեկ տեղում









Արշակն ու Մարիաննան, ովքեր պատրաստվում են շուտով ամուսնանալ, ողջունեցին «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված «Հարսանեկան հանդիսություն» միջոցառումը, որտեղ Երևանում գործող տարբեր կազմակերպություններ ներկայացնում են հարսանեկան հանդիսությունների ժամանակ իրենց կողմից մատուցվող տարատեսակ ծառայություները:

Տեղեկացնենք, որ առանձին տաղավարներում մասնակից կազմակերպությունները ներկայացնում էին ինչպես հարսանեկան զգեստներ, զարդարված ափսեներ ու բաժակներ, զարդեր, տարբեր աքսեսուարներ, այնպես էլ դիմահարդարման և վարսահարդարման ծառայություններ:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում ասաց Արշակը, այս միջոցառումը և´ կրճատում է այն ժամանակը, որը ծախսվելու էր համապատասխան կազմակերպությունն ընտրելու համար, և´ ներկայացնում է բոլոր ծառայությունները` տեսականու ու գնային բազմազանությամբ:

«Սա շատ լավ միջոց է կազմակերպությունների հետ միանգամից ծանոթանալու և մեկ օրում ճիշտ ընտրություն կատարելու համար»,- նշեց Արշակը:

Ապագա հարսնացուն Aysor-ին հայտնեց, որ հարսանեկան զգեստ ընտրելու համար սա հիանալի առիթ է: Սակայն նշեց, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, քանի որ շատ են այնպիսի զգեստները, որ ինքը կցանկանար հագնել:

Տեղեկացնենք, որ երեկոյան «Հարսանեկան հանդիսություն» միջոցառման շրջանակներում տեղի է ունենալու հարսանեկան զգեստների ցուցադրություն:

16.05.2009, 15:40

Aysor.am

No comments:

Post a Comment