Tuesday, May 19, 2009

«Նաիրիտն» այլևս վտանգի աղբյուր չէ














«Յուրաքանչյուր նման արտակարգ իրավիճակ, տեխնածին վթար, տեղի է ունենում նույնիսկ ամենազարգացած և տեխնիկապես հագեցած երկրներում և յուրաքանչյուր պատահար աղետ է դառնում այն ժամանակ, երբ սկսվում են կառավարական մարմինների աշխատանքները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:

Ն. Գրիգորյանը բացատրեց, որ «տեղի է ունեցել վթար, կան զոհեր, և շատ մեծ հրդեհ էր բռնկվել, սակայն կառավարական մարմինների օպերատիվ և կազմակերպված գործողությունների շնորհիվ է, որ հաջողվել է կանխել առավել վատթարը` հաջորդ պայթյունը, որ կարող էր լինել»:

Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի խորհրդականը նշեց, որ վիրավորվածներ եղել են, բայց դրանց «մեծ մասը եղել են հրշեջ ծառայության աշխատակիցները»:

«Ամփոփելով` ասեմ, որ այս գիշեր արդեն Հայաստանի փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները դուրս են բերվել, հերթապահությունը հանվել է, տարածքում միայն մնացել են «Նաիրիտ» գործարանի հրաշեջ ավտոմեքենաները»,- տեղեկացրեց Ն. Գրիգորյանը:

16.05.2009, 17:01

Aysor.am

No comments:

Post a Comment