Saturday, May 9, 2009

«Դեբյուտ-2009». Այսօր երեկոյան

Այսօր երեկոյան տեղի է ունենալու Հայաստանում առաջին անգամ անցկացվող երիտասարդ երգիչների մրցույթի` «Դեբյուտ-2009»-ի կիսաեզրափակիչ փուլը: Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին «CITY-FM» ռադիոկայանից` մրցույթը նպատակ ունի բացահայտել, աջակցել ու հանրային ճանաչում բերել տաղանդավոր սկսնակ երգիչներին, ովքեր կատարում են ջազ, սոուլ, բլյուզ, ավանգարդ-ֆոլք ոճերում:

Ընտրական փուլի ժամանակ երեք օրերի ընթացքում մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 50 մասնակիցները հանդես գալու հնարավորություն են ունեցել, որի արդյունքում ժյուրին նախնապես ծրագրված 10-ի փոխարեն ընտրել է 13-ին` կիսաեզրափակչում մրցակցելու համար:

Ժյուրի կազմում եղել են երգչուհի Աննա Մայիլյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, Նաիրա Գյուրջինյանը, ինչպես նաև` կազմակերպիչներ www.armjazz.net կայքի հիմնադիր Արմեն Մանուկյանը, «CITY-FM» ռադիոկայանի հիմնադիր Սարգիս Մնոյանը, «Քամելիոն» ակումբի տնօրենը:

Մրցույթի հաղթողին սպասվում է մենահամերգ, որը` որպես կենդանի-համերգ (live-concert), ձայնագրվելու է և թողարկվելու է որոշակի քանակով: Մրցույթի հաղթողի հետ կազմակերպիչներն աշխատելու են մեկ տարի և, այս պարագայում, հաղթող մասնակցի համար նրանք պրոդյուսերի դեր են կատարելու:

Տեղեկացնենք, որ «Դեբյուտ-2009»-ը եզրափակիչ փուլի արդյունքում կշնորհի 2 մրցանակ` մեկ գլխավոր և մեկ հատուկ, որ կրում է հայ առաջին դիջեյ Սեդրակ Դավիդյանի անունը:

07.05.2009, 19:13

Aysor.am

No comments:

Post a Comment