Tuesday, May 19, 2009

Սամվել Նիկոյանն առաջադրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում









«Հակիրճ կլինեմ, քանի որ արդեն վեց տարի է` ես խորհրդարանում եմ, և իմ գործունեությունը եղել է ձեր աչքի առջև` հրապարակային», - ասաց «Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ում ՀՀ ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մայիսր 18-21-ի քառօրյայի այսօրվա նիստում Հանրապետական կուսակցությունն առաջադրեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում:

Տեղեկացնենք, որ մայիսի 15-ի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում որոշվել էր Հայաստանի ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանին:

Սամվել Նիկոյանն իր ելույթում չցանկացավ խոսել և ներկայացնել իր գործունեությունը, փոխարենը «խոստացավ պաշտոնավարման ընթացքում բարձրացնել Աժ-ի հեղինակությունը»:

«Այդ առումով, հարգելի գործընկերներ, շատ անելու բան ունենք` ԱԺ նախագահի գլխավորությամբ: Մենք ունենք բավարար գործիքներ, ուղղակի մենք պետք է կարողանանք այդ գործիքներն ամբողջությամբ և լիարժեքորեն օգտագործել», - ամփոփելով իր խոսքը` հայտնեց Ս. Նիկոյանը:

Նշենք նաև, որ ԱԺ կանոնակարգող օրենքի համաձայն` Սամվել Նիկոյանը կարող է պաշտոնավարել միաժամանակ և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում և ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

18.05.2009, 14:29

Aysor.am

No comments:

Post a Comment