Saturday, May 2, 2009

Հիմնական խախտումները կապված են աշխատանքային պայմանագրերի հետ

«Աշխատանքային ոլորտում հայտնաբերված խախտումներն առանձնանում են ըստ ոլորտների և դրանց առանձնահատկությունների», - հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Գուրգեն Մալխասյանը:

Գ. Մալխասյանը նշեց, որ հիմնական խախտումները կապված են աշխատանքային պայմանագրերի կամ պայմանագրի համար անհրաժեշտ պահանջների բացակայության հետ:

«Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված են դրույթներ, որոնց պահպանումն անհրաժեշտ է` աշխատանքային պայամանագիր կնքելիս: Առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը նույնն է, ինչ առանց Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի պահանջները չապահովվող պայմանագրով աշխատելը, որոնց դեպքերում օրենքով նույն պատիժն է սահմանվում », - մանրամասնեց Գ. Մալխասյանը:

Նրա խոսքերի համաձայն` ըստ Աշխատանքային օրենսգրքի, սույն պայմանները չիրականացնելու համար խախտում իրականացնողի նկատմամբ սահմանվում է իրավական տույժ` յուրաքանչյուր աշխատողի համար 50 հազար դրամի չափով: Բացի այդ, վարչական տույժ կիրառելուց հետո, յուրաքանչյուր աշխատողի մասին տեղեկությունը ուղղարկվում է հարկային տեսչություն, որտեղ տվյալ աշխատողի համար գործատուն վճարվում է սոցիալական վճարների համար հարկերի տույժ` մոտ 70 հազարի չափով:

«Յուրաքանչյուր գործատու պետք է գիտակցի, որ իր աշխատողի վրա աշխատանքային պայմանագրից դուրս պարտավորություններ դնելը, չի բխում օրենքից», - իրավախախտումների հիմնական տեսակների մասին խոսելիս` նշեց Գ. Մալխասյանը և մանրամասնեց. «Եթե գործատուն այլ պարտավորություններ է դնում աշխատողի վրա, օրինակ, այլ աշխատողի պարտավորությունները փոխարինելու հետ կապված, դա ևս պետք է նախանշված լինի պայմանագրում»:

Գ. Մալխասյանի տեղեկացմամբ` իրենք ամսական ստանում են 50-70 աշխատանքային իրավախախտումների մասին դիմումներ: Բացի այդ, աշխատանքի պետական տեսչությունը յուրաքանչյուր եռամսյակ ստուգայցեր է կատարում` բացահայտելու առկա խախտումները:

01.05.2009, 15:11

Aysor.am

No comments:

Post a Comment