
Վաղը քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային կենտրոնում տեղի կունենա «Երևան` իմ սեր» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված են ժամանակակից 50 նկարիչների ավելի քան 60 ստեղծագործություններ:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեց «Հայարտ» մշակութային կենտրոնի ադմինիստրատոր Նախշուն Սահակյանը` կենտրոնը ցանկացել է միավորել ինչպես հայ ժամանակակից նկարչության մեծերին, Ժողովրդական արտիստի կոչում ունեցողներին, այդ թվում` Հակոբ Հակոբյան, Վարուժան Վարդանյան, Արկադի Բաղդասարյան (Արկո), Սամվել Սևադա, Հրանտ Թադևոսյան և այլոք, այնպես էլ միջին և երիտասարդ սերնդի տաղանդավոր նկարիչներին:
«Մեր Երևանը սիրո կարիք ունի, և երկրի վերաբերմունքը մայրաքաղաքի հանդեպ, յուրաքանչյուրիս մղում է մեր մայրաքաղաքի հանդեպ սիրո և պարտականության գիտակցության»: Սա, ինչպես մեր թղթակցին ասաց Ն. Սահակյանը, ցուցահանդեսի գլխավոր գաղափարախոսությունն է:
Նշենք, որ ցուցահանդեսի բացման արարողությանը իրենց ելույթներով հանդես են գալու Հայաստանի Կամերային պետական երգչախումբը` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, և «Միհր» պարային պլաստիկ թատրոնը` Ցոլակ Մլքե-Գալստյանի ղեկավարությամբ:
Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 3-ը, իսկ մուտքն անվճար է:
19.05.2009, 12:07
No comments:
Post a Comment