
«Կուսակցություններն օրեցօր ավելի խորն են մխրճվում մեր հասարկության մեջ, իսկ դա հանցանք է մեր ժողովրդի նկատմամբ, մեր պետության նկատմամբ, մեր ապագա սերունդների նկատմամբ: Սա ուղղակի ամոթ է, ամոթաբեր է մեր ազգի համար, պատիվ չի բերում ոչ ոքի»,- հայտարարեց «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Երվանդ Մանարյանը:
Չնայած այն բանին, որ Ե. Մանարյանը Երևանի տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններում մասնակցող ՀԱԿ քաղաքական դաշինքի ներկայացրած ընտրացուցակի 27-րդ հորիզոնականն է զբաղեցնում, այնուամենայնիվ, վրդովված է այն փաստից, որ այսօր կուսակցությունները ոչ թե նահանջում են, այլ ավելի «կատաղած» են խրվում հասարակության մեջ:
«Հայաստանը այնպիսի երկիր է, որ տարբեր տարիներին Հայաստան են վերադարձել բախտի բերումով այլ երկրներում հայտնված հայեր: Այսօր մենք միմյանց ձուլվելու խնդիր ունենք: Կարծում եմ, որ կուսակցությունները դրա լավագույն ճանապարհը չեն»,- նշում է դերասանը:
Բացի այդ, Ե. Մանարյանը համոզված է, որ կուսակցությունը տեղափոխել բարոյական դաշտ` անբարոյականություն է:
22.05.2009, 17:14
Մարտին Վարդազարյանն ու Երվանդ մանարյանը ավագանու թեկնածու լինելով կորցնում են իրենց իրական արժեքը, ինչի համար շատ ցավում եմ :( Չի կարելի խառնել արվեստը քաղաքականության հետ, դրան տալով ինչ-որ "արվեստասիրական պիտակ": Նրանք երկուսն էլ իրենց տեսակում չափազանց տաղանդավոր ու իսկապես հայտնի մարդիկ են, ու ենթադրաբար չպիտի կարիք ունենային "թաթախվել քաղաքական ջրով":
ReplyDelete