«Այստեղ կարևորը ոչ թե տնկելն է, այլ այն, որ տեղերում, որտեղ տնկվում են այդ ծառերը` դպրոցների բակերը, պուրակները, փոքրիկ ծառուղիները, ծառերի խնամքի պարտավորությունը ստանձնել են հենց փոքրիկ երեխաները»,- լրագրողներին հայտնեց Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
«Սա խոսում է սոցիալական պատասխանատվության մասին, որ ամեն ոք կարողանա մասնակցել և իր լուման ներդնել և զգալ իրեն սեփականատերն այս քաղաքի ու այս երկրի»,- մանրամասնեց Ռ. Խաչատրյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Երկրի օրը Հայաստանում պաշտոնապես նշվում է առաջին անգամ, քանի որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հանդիասանում է Երկրի օրվա պաշտոնական ներկայացուցիչը Հարավկովկասյան տարածաշրջանում:
Ռ. Խաչատրյանի խոսքերով, 10 օրերի ընթացքում հազարավոր ծառեր են տնկվել Հայաստանի տարբեր մարզերում: Ծառերի ընտրությունը կատարվել է հատուկ հանձնաժողովի կողմից, որը կազմված է եղել Բուսաբանական այգու մասնագետներից:
«ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ ծառատնկության ակցիա է կազմակերպել, տեղեկացրեց, որ «մարդիկ շարունակում են բջջային հեռախոսներով հաղորդագրություններ ուղարկել` ծառ տնկելու համար, և շատերի մոտ մեծ ցանկություն կա ծառ նվիրել կազմակերպիչներին` ծառատունկ իրականացնելու համար»:
02.05.2009, 15:03
No comments:
Post a Comment