
«Կառավարությունը վերանայել է քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի կայուն աճի խնդիրը և անցել է կատարողականի հիման վրա աշխատավարձի աճի սկզբունքին, ինչն ամրագրվում է այս օրենքով»,- հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով ներկայացրեց ««Քաղաքացիական ծառայողների վարձատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի հիմնական փոփոխությունները:
Նշենք, որ օրինագիծը կանոնակարգում է նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման արդյունքում քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձի չափը: Ըստ օրինագծի` վճարումը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը:
Բացի այդ, օրինագծի համաձայն` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայության, ինչպես նաև` քաղաքացիական հատուկ ծառայության ռեզերվից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավորապեu թափուր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողն uտանում է համապատաuխան աշխատավարձի uանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավաuար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:
Տեղեկացնենք նաև, որ սույն օրինագիծն ԱԺ չորրոդ գումարման հինգերորդ նստաշրջանի մայիսի 18-21-ի քառօյայի օրակարգում քաննարկման է ներկայացվել Կառավարության կողմից: Սակայն որոշ հայեցակարգային դրույթներ դեռևս մշակվում են Կառավարության կողմից և ներկայացվելու են ԱԺ ավելի ուշ:
Այս առիթով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լ. Ալավերդյանը փորձեց ճշտել, թե «օր առաջ այս օրենքը Կառավարության կողմից ԱԺ ներկայացնելն ունի տեխնիկակա՞ն նշանակություն, թե՞ այն բացատրվում է այլ հանգամանքներով»:
Ի պատասխան Դ. Հարությաունյանը նշեց, որ հետագայում Կառավարության կողմից ներկայացվելիք հայեցակարգային փոփոխությունների ամբողջական նյութը ներկայացվելուց հետո պետք է քննարկվի պետաիրավական հանձնաժողովի կողմից:
«Ինձ թվում է, որ այս նախագիծը պետք է ընդունվի հենց այս տեսքով` առաջին ընթերցմամբ: Իսկ քանի որ դեռ կան հայեցակարգային խնդիրներ, հանձնաժողովն ավելի լայն, լուրջ ու մանրամասն քննարկում է կազմակերպելու, որին մասնակցելու եմ հրավիրում նաև ձեզ»,- մանրամասնեց Դ. Հարությունյանը:
19.05.2009, 16:59
No comments:
Post a Comment