Tuesday, May 19, 2009

Պատգամավորի ելույթի թեման Ալիևի հայտարարությունն էր

Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից մեկը, այն է`«հայերն արդեն ինքնորոշվել են և ունեն ինքնուրույն պետություն» ձևակերպումը, դարձել էր պատգամավոր Կարեն Ավագյանի այսօրվա ելույթի թեմաներից մեկը:

Կ. Ավագյանը նշեց, որ սույն հայտարարությունն «այնքան զավեշտալի չէր լինի, եթե չհնչեր մի մարդու շուրթերից, որը հպարտանում է, որ սովորել և ավարտել է Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտը»:

«Նա պետք է որ իմանար 18-րդ դ-ի վերջում Ամերիկայի ժողովրդի ինքնորոշման մասին, որոնց մեծ մասը ծագումով բրիտանացիներ էին և կար Բրիտանիայի թագավորություն, որ թուրքական էթնոսը ինքնորոշել էր ստեղծել Օսմանյան կայսրություն, սակայն դա չխանգարեց կովկասյան թուրքերին հռչակել սեփական պետություն, այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետություն»,- հայտարարեց Կ. Ավագյանը:

Կ. Ավագյանի խոսքերով, միջազգային հարաբերություններ ուսումնասիրած մարդը պետք է լավ պատկերացներ, որ միջազգային իրավական դաշտում գոյություն չունի նման բանաձև` «Մեկ ազգ, մեկ ինքնորոշում»:

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ ԼՂՀ-ի հետ կապված վերջին զարգացումները, բնական է, որ պիտի ազդեին Ալիևի թույլ նյարդերի վրա: Այնուհանդերձ, մի ողջ պետության ղեկավարը շատ ավելի հավասարակշռված կեցվածք պիտի ունենար, նույնիսկ, եթե արդեն իսկ հասկացել է, որ ԼՂՀ-ն երբևէ որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ»,- ընդգծեց Կ. Ավագյանը:

19.05.2009, 20:40

Aysor.am

No comments:

Post a Comment