«Նախ և առաջ ոլորտների ճանաչված մասնագետների և պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչների հետ կարձանագրեի առկա խնդիրները, այնուհետև կկազմեի կոնկրետ գործողությունների և աշխատանքի ժամանակացույց և ծրագիր և կխմբավորեի այդ խնդիրներն` ըստ գերակայության», - իր հետագա գործունեությունը ներկայացրեց Հանարապետական կուսակցության կողմից ԱԺ կրթության և գիտության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրված պատգամավոր Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մայիսի 18-21-ի քառօյա նստաշրջանի այսօրվա նիստում քննարկաման դրվեց ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնների համար ընտրություն կատարելու հարցը: Նիստի ընթացքում կատարվելու է փակ ընտրություն, որի արդյունքներով էլ կորոշվեն նշված պաշտոնների ղեկավարները:
Ա. Դավթյանը նշեց, որ շարունակելու է հանձնաժողովի նախկին նախագահի որդեգրած գործունեությունը և կլրացնի այն, ըստ անհրաժեշտության: Նա հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում «կլինի համագործակցություն մնացած մշտական հանձնաժողովների հետ»:
«ԱԺ օրենսդրական նախաձեռնությունների որոշակի դրույթների ֆիլտրացիայի գործընթացն է, որին ուշադրություն պետք է դարձվի: Այսինքն` հանձնաժողովի բոլոր անդամների ակտիվ մասնակցությունը ցանկալի է», - ընդգծեց Ա. Դավթյանը:
Նա հավաստիացրեց, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն երիտասարդության, սպորտի, ինչպես նաև հեռուստատեսությանն ու ռադիոին վերաբերող խնդիրները:
18.05.2009, 14:56
No comments:
Post a Comment