Thursday, May 14, 2009

Լ. Գալստյանը նորանշանակ նախարարներից միայն մեկին է ճանաչում

«Նախարարներից միայն Արմեն Աշոտյանին գիտեմ, ով այն հանձնաժողովի նախագահն էր, որի անդամն եմ ես: Ա. Աշոտյանի հետ ունեցած իմ աշխատանքային գործունեությունը վստահեցնում է ինձ, որ նրան կհաջողվի շարունակել ՀՅԴ նախարարի գործը», - հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանով ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվել է ԱԺ-ում Կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Գևորգ Պետրոսյանը և Գերասիմ Ալավերդյանը` ՀՀ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում:

Մյուս երկու նորանշանակ նախարարներին Լ. Գալստյանը «չկարողացավ դրական գնահատական տալ, քանի որ նրանց չի ճանաչում»: Նա նաև չմեկնաբանեց, թե ինչու են բարձր պաշտոններում առաջադրվել հասարակությանն անծանոթ անձինք:

«Եթե այդ քաղաքական ուժերը մտահոգ են իրենց քաղաքական վարկանիշով, ուրեմն պիտի աշխատեին իրենց արդարացնող կադրեր այնտեղ գործուղել», - կարծիք հայտնեց Լ. Գալստյանը:

Թե «ինչու՞ են ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրում Սամվել Նիկոյանին և ոչ թե ԱԺ-ում «Օրինաց երկիր» խմբակցության որևէ անդամի» հարցի շուրջ ևս Լ. Գալստյանը չցանկացավ իր կարծիքը հայտնել:

«Մենք այլևս իշխանության մաս չենք կազմում: Այդ բանակցություններին չենք մասնակցում, մեր գնահատականը չենք տալիս նշանակումների գործընթացին: Այլևս պատասխանատվությունը նրանցն է, ովքեր որոշումը կայացնում են», - ընդգծեց Լ. Գալստյանը:

13.05.2009, 17:16

Aysor.am

No comments:

Post a Comment