Tuesday, May 19, 2009

Վ. Կազիմիրով. «Անհրաժեշտ է պահպանել և հարկադրել խաղաղություն»










«Ես չեմ տեսնում այլ միջոցներ` երաշխավորող ռազմական գործողությունները չսկսելուն, բացի խաղաղության պարտադրման համակարգային գործողությունների մշակումից», - իր համոզմունքն է հայտնել Ռուս դիվանագիտական ընկերակցության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կազիմիրովը 1992-1996 թթ-ին եղել է Ռուսաստանի միջնորդ առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և Ռուսաստանից համանախագահ:

Ըստ ռուս դիվանագետի` խաղաղության հարկադրումը չպետք է իրականացվի ռազմական միջոցներով, այլ քաղաքական, դիվանագիտական, քաղաքացիական և, անգամ, համոզելու եղանակներով: Նա հիշեցրեց, թե որքան հայտարարություններ են արվել տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, որ Ղարաբաղի հակամարտության հարցը չի կարող լուծվել ռազմական գործողությունների միջոցով:

«Չէ՞ որ այս բոլոր հայտարարություններն ունեն հստակ հասցեավորում. այն հասցեագրված չէ Երևանին, ոչ էլ Ստեփանակերտին, այլ միանգամայն այլ պետության, որովհետև հենց այդտեղից են գալիս պատերազմին վերաբերող հայտարարությունները, ինչպիսիք են ռազմական բյուջեի շարունակական ավելացումը, ռազմական մեթոդների մշակումը, զինադադարի խախտումները և այլ»,- բացատրեց Վ. Կազիմիրովը:

Ռուս դիվանագետն այս հարթությունում անդրադարձավ նաև այն հարցին, թե «ինչպե՞ս միջազգային հանրությունը կարձագանքի այն բանին, երբ կողմերից մեկը վերսկսի ռազմական գործողությունները»: Նրա համոզմամբ` կպակասեն այն հայտարարությունները, որոնք արվում են այժմ, այլ կլինի «ավելի սրված արձագանք, ինչը շատ բնական է, և կսկսեն աշխատել, որպեսզի կրճատի ռազմական գործողությունները»:

«Այս ամենից ելնելով` պետք է խաղաղության հարկադրում, ինչը քաղաքական, դիվանագիտական և քարոզչական աշխատանքի առարկա է», - ընդգծեց Վ. Կազիմիրովն ու հավելեց, որ դրան պետք է նախորդի մի գործընթաց, որը կլինի ուղղված «խաղաղության պահպանմանը »:

Վ. Կազիմիրովն առաջարկեց այս համակարգը մշակելու և իրականացնելու գործում ինտեգրել մի շարք պետություններ, որոնք նախ «կհամաձայնեն պահպանել խաղաղությունը», ապա` «պարտավորված կլինեն ավելի կոշտ կերպով երկու կողմերի միջև խաղաղություն հարկադրել»:

15.05.2009, 14:17

Aysor.am

No comments:

Post a Comment