«Հայտարարությանս թեման Երևանի ավագանու նախընտրական գործընթացներին են, որտեղ շատ քաղաքական ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքականացնել այս ընտրությունները»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
Կ. Ավագյանը նշեց, որ անշուշտ, այս ընտրությունները քաղաքական են, քանի որ դրանց մասնակցում են քաղաքական կուսակցություններ և, քանի որ հանրության դատին է ներկայացված Երևան քաղաքի զարգացման քաղաքականություն»:
«Իսկ այն ուժերը, որոնք իրենց քարոզարշավի ընթացքում խոսում են արտաքին քաղաքականության, իշխանափոխության մասին, առնվազն, թյուր ըմբռնման, կամ, առնվազն, թյուր կարծիքի ձևավորման միտում ունեն»,- հայտնեց Կ. Ավագյանը:
ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող ՀԱԿ դաշինքի հայտարարություններին` կապված ԼՂ հիմնահարցի և հայ-թուրքական հարաբերությունների հետ:
«Առաջարկում եմ իրենց կարգախոսը հնչեցնել այսպես` «Փոխե´նք Հայաստանը, սկսե´նք ՀԱԿ-ից»,- ընդգծեց Կ. Ավագյանը:
Իշխանությունը ներկայացնող կուսակցության պատգամավորն իր ելույթում անդրադարձ կատարեց նաև մյուս ընդդիմադիր ուժին. «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք «Ժառանգություն» կուսակցության փոխարեն ունենք «Ժառանգություն» վերահսկիչ պալատ»:
19.05.2009, 20:50
No comments:
Post a Comment