Tuesday, May 19, 2009

«Երկու հարևանների կռվին քաղաքական աստառ մի տվեք»

«Նրանք մեր հասարակության մի մասն են, իսկ հասարակությունը ընտրությունների ժամանակ կուսակցականացվում է, դառնում է այս կամ այն կուսակցության ներկայացուցիչը»,- «Հանրապետական» խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ում լրագրողներին այսպես ներկայացրեց նախօրեին Երևանի Աջափնյակ համայնքում տեղի ունեցած ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական շտաբների աշխատակիցների միջև տեղի ունեցած ընդհարումը:

Ըստ Է. Շարմազանովի, պետք չէ «քաղաքականացնել» ընդհարումը: Նրա խոսքերով, դա երկու տարբեր կուսակցությունների պատկանող «հարևանների» վեճի արդյունք է:

«Եթե երկու հարևանների մեջ խնդիր է առաջացել և նրանք դա լուծում են ինչ-ինչ միջոցներով, դրան պետք չէ քաղաքական աստառ տալ»,- ընդգծեց Է. Շարմազանովը:

Հիշեցնենք, որ միջադեպը չքաղաքականացնելու հորդորներ արեցին նաև «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք նաև, որ Է. Շարմազանովը ևս դատապարտեց «նման միջոցներով հարցի լուծումը»: Նա նշեց, որ նմանօրինակ դեպքերն «իրոք, խաթարում են ընտրական բնականոն ընթացքը», սակայն դրանց մասին տեղեկությունները չարժե «ուրճացնել»:

19.05.2009, 17:12

Aysor.am


No comments:

Post a Comment