
104 կողմ և 3 դեմ ձայնով Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ:
Հաշվիչ հանձնաժողովի հաղորդած տվյալների համաձայն` Սամվել Նիկոյանի` ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ԱԺ 131 պատգամավորներից քվեարկել է 108-ը: Քվեատուփերում հայտնաբերված 108 քվեաթերթիկներից մեկը անվավեր է ճանաչվել:
Ստանալով 102 կողմ և 6 դեմ ձայն` ԱԺ կրթության և գիտության, երիտասարդության և սպարտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արտակ Դավթյանը:
Տեղեկացնենք, որ Արտակ Դավթյանի համար ևս քվերակել է ԱԺ 108 պատգամավորներ: Անվավեր չի ճանաչվել և ոչ մի քվեաթուղթ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը շնորհավորեցին Ս. Նիկոյանին և Ա. Դավթյանին` մաղթելով արդյունավետ աշխատանք:
Իրենց հերթին Ս. Նիկոյանը և Ա. Դավթյանը շնորհակալություն հայտնեցին իրենց օգտին քվեարկելու համար: Ս. Նիկոյանն ասաց, որ «պարտավորեցնող են և´ կողմ քվեարկած, և´ դեմ քվեարկած իր գործընկերների տեսակետները»:
«Կարծում եմ, որ շնորհակալություն հայտնելու լավագույն ձևը երախտագիտությունն է, իսկ երախտագիտության արտահայտման միակ ձևը կլինի մեր աշխատանքը»,- վստահեցրեց Ա. Դավթյանը:
18.05.2009, 18:07
No comments:
Post a Comment