Sunday, July 12, 2009

Տիգրան Բարխանաջյանի կտավները «խոսում են իր փոխարեն»
















«Այսօր գործ ունենք մի ստեղծագործողի հետ, ով մեզ է նվիրում շատ լուսավոր, շատ պայծառ և լավատես ստեղծագործությունների շարք: Տիգրանին արվեստասեր լայն հասարակությունը դեռ պետք է ճանաչի»,- հայտարարեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` նկարիչ Տիգրան Բարխանաջյանի ցուցահանդեսի բացման խոսքում:

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բացվել է Նկարիչների միությունում: Ներկայացված էին 35-ամյա նկարիչ Տ. Բարխանաջյանի վերջին երկու տարիների շուրջ 40 աստեղծագործություններ:

«Նրա ասելիքը շատ է, խորիմաստ է, և շատ հետաքրքիր»,- ընդգծեց Նկարիչների միության նախագահը:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ով հայտնեց, որ 5 տարի դասավանդել է Տ. Բարխանաջյանին, բնութագրելով նկարչին, ասաց. «Նա շատ շնորհալի անձնավորություն է, հարգանքով, սովորելու լավ ընդունակություն ունեցող և, իրենց լեզվով ասած, կարգին մարդ»:

Նկարիչ Արկո Բաղդասարյանը նշեց, որ հազվադեպ են հանդիպում դասկան դպրոց անցած, նկարչության մեջ իրենց ուղղությունը փնտրող նկարիչներ:

«Շատ ուրախ կլինեմ, եթե այստեղից հեռանաք լավ զգացողություններով և լավ տրամադրությամբ, իրական հոգսերից փոքր-ինչ ազատված: Վերամբարձ խոսքեր չասեմ, մնացածը կասեն նկարներս»,- իր խոսքում հայտնեց Տ. Բարխանաջյանը:

Նկարչի խոսքերով, ցուցահանդեսում ներկայացված նկարներում իր տրամադրություններն են, զգացումները, իրականության ընկալման իր սեփական արտահայտումը:

03.07.2009, 19:55

Aysor.am

No comments:

Post a Comment