Tuesday, July 14, 2009

«ԱՍՍԱ-2» և «Աննա Կարենինա». Հայաստանում է Սերգեյ Սոլովյովը















«Ես մեծ ուրախությամբ եմ այստեղ, որովհետև Երևանում իմ բազմաթիվ ֆիլմերի պրեմիերաներ եմ ունեցել»,- հայտնեց Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Տեղեկացնենք, որ Ս. Սոլովյովը Երևանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Փառատոնին ռեժիսորը ներկայացրել է իր վերջին` այս տարի նկարահանված երկու ֆիլմերը` «ԱՍՍԱ-2» և «Աննա Կարենինա»:

Ս. Սոլովյովը պատմեց իր` Հայաստան կատարած առաջին այցելության մասին: Նա նշեց, որ այն տպավորությունները, որ ստացել է այստեղ, չի մոռանում մինչ օրս:

Ռեժիսորը պատմեց նաև «Աննա Կարենինա» ֆիլմի անցած ճանապարհի մասին: Նա նշեց, որ «ԱՍՍԱ-2» ֆիլմը հանդիսանում է «Աննա Կարենինա» ֆիլմի նախաբանը, որը պատմում է «Աննա Կարենինա» ֆիլմի նկարահանումների մասին:

«Սրանք դիալոգներ են և մեկն առանց մյուսի չի կարող լինել», - ընդգծեց ռեժիսորն ու խորհուրդ տվեց կինոսիրողներին անպայման նայել երկու ֆիլմերն էլ, որ հասկանան «ինչն` ինչու՞ է այդպես»:

Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև Ս. Սոլովյովի երկու ֆիլմերի գլխավոր դերակատար` Տատյանա Դրուբիչը: Վերջինս նշեց, որ ինքն առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է այստեղ գտնվելու համար:

Ինչ վերաբերում է իր դերին, ապա Տ. Դրուբիչը խոստովանեց, որ իր համար և դժվար և հեշտ էր Աննա Կարենինա խաղալը, քանի որ այն «կարող է խաղալ ցանկացած կին»:

«Ես նույնիսկ չեմ կարդացել սցենարը, ես պարզապես վստահել եմ ռեժիսորին»,- հայտնեց դերասանուհին:

Ս. Սոլովյովի խոսքերով էլ` այս ֆիլմերը մարդկանց կյանքի և նրանց ապրածի փոխհատուցման մասին են:

13.07.2009, 15:13

Aysor.am

No comments:

Post a Comment