Tuesday, July 14, 2009

Հայ-ադրբեջանական բանակցություններում ադրբեջանահայերի խնդիրները
















«Հայ-ադրբեջանական հակամարտության բանակցությունները մտել են վճռորոշ փուլ, և մեր համայնքը կարծում է, որ արդեն եկել է ժամանակը` հստակ ձևակերպել մեր վերաբերմունքը գործընթացի վերաբերյալ»,- այս մասին լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահ Գրեգորի Այվազյանը:

Գ. Այվազյանի խոսքերով, ադրբեջանահայերի համայնքը դժգոհ է Մինսկի խմբի գործունեությանից` կապված համայնքի շահերի չներկայացվածության հետ:

«Ի սկզբանե այդ գործընթացին մեր համայնքի շահերը հաշվի չեն առնվել Մինսկի խմբի կողմից և կարելի է ենթադրել, որ եղել է կանխակալ պրոադրբեջանական վերաբերմունք, քանի որ ադրբեջանցիների խնդիրները նրանց ուշադրության կենտրոնում են եղել»,- մանրամասնեց Գ. Այվազյանը:

Գ. Այվազյանը նշեց նաև, որ Մինսկի խմբի համանխագահների կողմից ավելացել են այն հայտարարությունները, որ «հայերը և ադրբեջանցիները պետք է ապագայում անպայման միասին բնակվեն Արցախում»: Նա ընդգծեց, որ «իրենք այդ հայտարարությունները և այդ մոտեցումները խստիվ դատապարտում են»:

«Հայերը և ադրբեջանցիները երբեք Հայաստանի կամ Արցախի որևէ տարածքում միասին չեն բնակվելու: Իսկ եթե խոսք լինի նրանց միասին բնակեցման հարցի շուրջ, ապա, նախ և առաջ, պետք է այդ տարածքը լինի Բաքու քաղաքում»,- բացատրեց Գ. Այվազյանը:

Նրա խոսքերով, հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ տարվող բանակցություններում պետք է ընդգրկված լինի նաև արդբեջանահայերի շահերի հարցը` որպես բանակցությունների առանձին կողմ: Գ. Այվազյանը նաև դատապարտեց այնպիսի խոսակցությունները, որոնք վերաբերում են Արցախի ազատագրված տարածքների վերադարձին:

08.07.2009, 19:51

Aysor.am

No comments:

Post a Comment