Thursday, July 2, 2009

Ջազ փառատոն` նվիրված ՀԴՄ կտրոնին

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ կտրոններ պահանջելու կարևորությունն ընդգծելու նպատակով կազմակերպում է մեկօրյա ջազ փառատոն: Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին ՊԵԿ-ի տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի բաժնից` փառատոնը կայանալու է հուլիսի 3-ին Սիրահարների այգում (Պողոսյան այգիներում):

Հիշեցնենք, որ մարտին ՊԵԿ-ը դարձյալ կազմակերպել էր համերգ` նվիրված ՀԴՄ կտրոն պահանջելու կարևորությանը: Համերգը տեղի ունեցավ Տիկնիկային թատրոնի շենքում և այն ռոք փառատոն էր:

Այս անգամ ևս համերգը կրելու է «Մենք պահանջում ենք ՀԴՄ կտրոն» խորագիրը: Համերգին իրենց մասնակցությամբ հանդես կգան հայկական ջազի անվանի կատարողներ, այդ թվում` Արամոն, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, «Time Report» խումբը և այլոք:

24.06.2009, 10:17

Aysor.am

No comments:

Post a Comment