Tuesday, July 14, 2009

«Արաբական գիշերներ» ծրագրի մեկնարկը տրված է
















Արդեն երկրորդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվում է «Արաբական գիշերներ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ցուցադրվում են ֆիլմեր` նկարահանված արաբական երկրներում:

«Արաբական գիշերներ» ծրագրի մեկնարկը տրվել է երեկ երեկոյան: Կինոսիրող հասարակությունը դիտեց լիբանանցի կինոռեժիսոր Նադին Լաբաքիի «Կարամել» ֆիլմը: Ծրագրի ֆիլմերը ցուցադրվում են յուրաքանչյուր երեկո` 22:00-ին «Նայիրի» կինոթատրոնում:

Նշենք նաև, որ «Արաբական գիշերներ» ծրագիրն իրականացվում է Եգիպտոսի և Լիբանանի դեսպանատների աջակցությամբ: Այն նախաձեռնել է սիրիահայ գեղանկարիչ Վրեժ Քասունին:

14.07.2009, 20:34

Aysor.am

No comments:

Post a Comment