Thursday, July 16, 2009

Ռեժիսորը իր ֆիլմի հերոսին գտել է հիվանդանոցի սպասասրահում
















«Ես, իսկապես, շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ես գիտեի Հայաստանի մասին, բայց չէի սպասում, որ այսքան ջերմ երկիր է, որը լիքն է հոգով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլին:

Տեղեկացնենք, որ Գ. Օվաշվիլին մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմերի» մրցույթին: Մրցույթին ռեժիսորը ներկայացնում է իր առաջին լիամետրաժ «Մյուս ափը» ֆիլմը:

Հանդիպման սկզբում Գ. Օվաշվիլին խոստովանեց, որ ինքը հաճելիորեն զարմացած է փառատոնի կազմակերպչական աշխատանքներից և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից` նման պրոֆեսիոնալ փառատոն կազմակերպելու համար:

Տեղեկացնենք, որ «Մյուս ափը» ֆիլմը ներկայացվել է մի շարք կինոփառատոններին և արժանացել գլխավոր մրցանակների: Ֆիլմը վրաց-աբխազական պատերազմի հետևանքների մասին է: Այն պատմում է, թե ինչպես 10-12-ամյա մի երեխա փարձում է անցնել մյուս ափը` Վրաստանից Աբխազիա, որպեսզի գտնի հորը, որ պատերազմի ժամանակ մնացել է Աբխազիայում:

Հեղինակի խոսքերով, ինքը երեխայի` պատերազմի սերունդի միջոցով, փորձել է ցույց տալ, որ նման իրավիճակում մեղավոր չեն ո´չ վրացիները, ո´չ աբխազները, միակ մեղավորը պատերազմն է:

Ռեժիսորը պատմեց նաև, որ շատ դժվար է եղել իր համար գլխավոր դերակատարին` Տեդոյին, գտնելը: Նա հայտնեց, որ դերի համար փորձնական նկարահանումներ է իրականացրել հազարավոր տղաների հետ, բայց Թեդոյին գտել է հասարակական հիվանդանոցի սպասասրահում:

Գ. Օվիաշվիլու խոսքերով, դա հենց այն տղան էր, որին ինքը փնտրում էր: Նա նշեց նաև, որ ֆիլմի հիմքում իրական պատմություն է, և որ Թեդոն ևս իր կյանքում նմանատիպ պատմության հետ է բախվել:

16.07.2009, 18:31

Aysor.am

No comments:

Post a Comment