Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին:
«Բնականաբար, աշնանը փոփոխություն չի լինի, որովհետև դրա քաղաքական նախապայմանը չկա, առավել ևս` երկրի կայունության հետևանքով է, որ մենք կարողանում ենք և’ կայունություն ապահովել, և’ դիմագրավել ճգնաժամին»,- ընդգծեց Գ. Սահակյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք հնարավո՞ր են քաղաքական փոփոխություններ կոալիցիայում:
Այն հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ «Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիոն իշխանության կազմում մնալը, երբ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փաստեցին, որ ՕԵԿ-ն, ըստ էության, քվե չունի, խմբակցության ղեկավարը պատասխանեց` ասելով, որ «ցանկացած կուսակցություն կարելի է վերցնել և ասել, օրինակ` Վանաձորում էլ չեն հաղթել, Գյումրիում էլ չեն հաղթել, ուրեմն պետք է կոալիցիայից դուրս գան» և ընդգծեց, որ «կոալիցիոն իշխանությունը երկու հանրապետական ընտրությունների հետևանք է, իսկ Երևանի ավագանու ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին»:
Գ. Ծառուկյանի վերջին ժամանակներս ակտիվ քաղաքականությունը ևս, ըստ Գ. Սահակյանի, նպաստելու է «ոչ թե կոալիցիոն իշխանության քայքայմանը, այլ լուրջ կերպով ազդելու է մեր երկրի զարգացման վրա»:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերին արած համագործակցության պլատֆորմի ստեղծման առաջարկին, Գ. Սահակյանը հայտնեց, որ, իր կարծիքով, ընդդիմադիր երեք ուժերի համագործակցությունը «անհնար է, քանի որ ընդդիմադիր դաշտը գաղափարախոսության տեսակետից անջատված է»:
01.07.2009, 18:34
No comments:
Post a Comment