Tuesday, July 14, 2009

«Փոքրիկ երկրի համար կինոփառատոն կազմակերպելը արժանի գործ է»















«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային» ֆիլմերի ժյուրի նախագահ, ճապոնացի աշխարհահռչակ ռեժիսոր Կոհեյ Օգուրին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ինքն առաջին անգամ է Հայաստանում:

«Գիտեի միայն, որ Հարավային Կովկասի և Սև ծովի արանքում մի փոքրիկ երկիր կա, բայց երբ իմացա, որ այն Սիկոկու կղզու չափ է, իսկ բնակչությունը 3 միլիոնի չափ, զարմացա»,- պատմեց Կ. Օգուրին:

Տեղեկացնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված է ռեժիսորի 1990 թ-ին նկարահանած «Մահվան խայծը» ֆիլմը:

Ինչ վերաբերում է կինոփառատոնին, Կ. Օգուրիի կարծիքով, «այսպիսի փոքրիկ երկրի համար կինոփառատոն կազմակերպելը շատ դժվար, բայց շատ արժանի գործ է»: Նա նշեց, որ ուրախ է, որ երիտասարդներն են շատ այս փառատոնում:

Ճապոնացի կինոռեժիսորը խոստովանեց, որ հայկական կինոյից իրեն ծանոթ է միայն Փարաջանովը. «Ուրիշ ոչ մեկի չգիտեմ»:

13.07.2009, 18:21

Aysor.am


No comments:

Post a Comment