Sunday, July 12, 2009

Ամփոփվեցին ԵՄ Խորհրդատվական խմբի աշխատանքները
















«Արդեն մի քանի ամիս է, ինչ Եվրամիության Խորհրդատվական խումբն աշխատում է Հայաստանում, նրանց կողմից կատարվել է համապատասխան աշխատանք, և այսօր շատ լավ հնարավորություն է` ամփոփելու կատարված աշխատանքները, ինչպես նաև պլանավորելու մինչև 2009 թ-ի ավարտը կատարվելիք աշխատանքները»,- հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Տեղեկացնենք, որ Ա. Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ ԵՄ Խորհրդատվական խմբի և Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հանձնախմբի համատեղ նիստը, որի ընթացքում ուսումնասիրվեցին մինչ այժմ ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից կատարված աշխատանքները, քննարկեցին և հաստատվեցին 2009 թ-ի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված առաջնային աշխատանքների ծրագիրը:

«2009-2011 թթ-ի ծրագրով նախատեսված է շուրջ 200 ուղղություններով կոնկրետ ծրագրերի և միջոցառումների իրականացում: Արդեն ձևավորված են շուրջ 20 միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք տարբեր ուղղություններով զբաղված են բարեփոխումների իրականացմամբ», - տեղեկացրեց Ա. Բաղդասարյանը:

Նշենք նաև, որ բարձր մակարդակի և հատուկ մշակված խորհրդատվությունների միջոցով ԵՄ խորհրդատվական խումբն աջակցում է ՀՀ Կառավարությանը` Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման հարցում: Հայաստանն առաջին երկիրն է, որը կօգտվի տեխնիկական աջակցության նպատակով կիրառվող այս ինովացիոն մոտեցումներից:

«Մենք ակնկալում ենք, որ ԵՄ փորձագետներն ավելի ակտիվորեն կներգրավվեն այդ աշխատանքներում և կկարողանան առավել արդյունավետությամբ նպաստել այն ծրագրերի իրականացմանը, որոնք նախատեսված են 2009-2011 թթ-ի գործողությունների համար», - ընդգծեց Ա. Բաղդասարյանը:

03.07.2009, 12:50

Aysor.am

No comments:

Post a Comment