«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի անդամ Նորիկ Քեշիշյանը կարծում է, որ «Ոսկե ծիրանը», ի տարբերություն այլ երկրների կինոփառատոնների, «շատ ավելի ջերմ է»: Այս մասին հայտնեց Ն. Քեշիշյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Ն. Քեշիշյանը նշեց, որ «համեմատած անցած տարիների «Ոսկե ծիրանների» հետ, փառատոնը տարեց տարի լավանում է և առաջ է գնում»:
«Որպես ժյուրիի անդամ` մի քանի ֆիլմեր արդեն նայել եմ, և ուրախ եմ, որ լավ ֆիլմեր եմ տեսնում»,- նշեց Ն. Քեշիշյանը և հավելեց, որ «փառատոնը ներկայացնում է բարձրակարգ ֆիլմեր»:
Պատասխանելով Aysor-ի հարցին այն մասին, թե որպես ժյուրիի անդամ, ֆիլմերի ո՞ր հատկանիշներին առավելություն տալով է գնահատելու Ն. Քեշիշյանը, բանախոսը հայտնեց, որ ինքը ոչինչ չի առանձնացնում և, որ իր համար հավասրապես կարևոր է և´ սցենարը, և´ ռեժիսուրան, և´ լույսը, և´ մոնտաժը:
«Դրանք միասին վերցրած է, որ որոշելու են իմ գնահատականը»,- ընդգծեց Ն. Քեշիշյանը:
Խոսելով իր հետագա ծրագրերի մասին` Ն. Քեշիշյանը տեղեկացրեց, որ աշխատում է մի ֆիլմի վրա, որը կնկարահանվի Հայաստանում և Գերմանիայում:
13.07.2009, 19:43
No comments:
Post a Comment