«Արբեջանը տարվա մեջ երկու անգամ նշում է` որպես հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության օրեր: Մենք նախագիծ ենք ներկայացրել, ըստ որի, Հայաստանի Ազգային ժողովը պետք է պաշտոնապես ճանաչի ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանությունը»,- հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահ Գրեգորի Այվազյանը:
Գ. Այվազյանը հայտնեց, որ այդ մասին իրենք նախագիծ են ներկայացրել ԱԺ, և իրենց կարծիքով «մեր իշխանավորները սպասում են պատեհ պահի, որպեսզի այս հարցը շրջանառության մեջ դնեն»:
Գ. Այվազյանը նշեց, որ նախագիծն ընդունելու հարցում իրենց օժանդակել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը, որն` ի դեմս պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, շարունակում է համագործակցությունը: Նա նաև նշեց, որ հենց Լ. Ալավերդյանն է ԱԺ-ում բարձրաձայնել նաև հայաստանյան հեռուստաընկերություններով եղանակի տեսության հաղորդումների ժամանակ Արցախի` ազատագրված տարածքներով քարտեզի ցուցադրման մասին:
Գ. Այվազյանը տեղեկացրեց նաև, որ իրենց նախաձեռնությունը` ադրբեջանցիների կողմից հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին, ողջունել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա խոսքերով, նախագծի վերաբերյալ դրական գնահատականներ են տվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանում ԵԽ-ի ներկայացուցչությունից:
Գ. Այվազյանը նաև տեղեկացրեց, որ կազմակերպում է «համաժողովրդական ստորագրահավաք, որով կոչ են անում ՀՀ իշխանություններին` պաշտոնապես ճանաչելու Ադրբեջանում կատարված իրադարձությունները»: Բացի այդ, նրա խոսքերով, իրենք միջոցառումներ են ձեռնարկելու, որպեսզի Ադրբեջանը ևս ճանաչի իր կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և նյութական ու բարոյական հատուցում վճարի:
08.07.2009, 20:32
No comments:
Post a Comment