Tuesday, July 14, 2009

«Մարգարեթ Միդ» փառատոնի ծրագրում կցուցադրվեն նաև հայկական ֆիլմեր















«Մարգարեթ Միդ» կինո և վիդեո փառատոնը մրցութային չէ: Չնայած կարելի է մրցանակ համարել այն փաստը, որ որևէ ֆիլմ ընդգրկվում է փառատոնում, քանի որ տարեկան հազարից ավելի ստացված հայտերից ընտրվում են միայն 30 ֆիլմ: Այս մասին հայտնեց փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արիելլա Բեն-Դովը:

Տեղեկացնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը համագործակցում է ամերիկյան «Մարգարետ Միդ» կինո և վիդեո փառատոնի հետ: Հայաստանում ցուցադրվելու են փառատոնի տարբեր տարիներին մասնակցություն ունեցած, ինչպես նաև` միջինասիական և հայկական ֆիլմեր:

Փառատոնի տնօրենը հայտնեց, որ ֆիլմեր ընտրելիս նրանք առաջնորդվում են ֆիլմի պատմությամբ և այն սահմանով, որը բաժանում է գեղարվեստական ֆիլմը վավերագրականից:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում ներկայացված են Բագրատ Սիմոնյանի «Խնդրանք», Արեգ Նազարյանի «Արարում» և Մարիամ Օհանյանի «Լռության տարածք» ֆիլմերը:

Տեղեկացնենք նաև, որ ծրագիրը բացի Երևանից ցուցադրվելու է նաև Գյումրիում և Կապանում: Ծրագիրն իրականացվում է Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի «Արվեստ և մշակույթ» ցանցային ծրագրի աջակցությամբ:

14.07.2009, 20:11

Aysor.am

No comments:

Post a Comment