Thursday, July 2, 2009

Լ. Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց այն կարծիքը, որի համաձայն` «համահայկական շարժման համար աշխատանքի շնորհիվ հաջողվեց հասնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը»:

Դրական չգնահատելով այն, որ դեռևս անազատության մեջ են գտնվում ևս 28 բանտարկյալներ` Լ. Զուրաբյանն, այնուամենայնիվ, շնորհակալություն հայտնեց իրավապաշտպան կազմակերպություններին, լրագրողներին, բոլոր նրանց, ովքեր նպաստել են ձերբակալվածներին ազատ արձակելու գործին:

«Իշխանություններն ունեին հնարավորություն բոլորին ազատելու միջոցով ազգային հաշտեցման գործընթացի հիմքեր ներդնելու և սկսելու երկխոսություն, սակայն գործողությունները ցույց տվեցին, որ նրանք չեն ղեկավարվում քաղաքական մթնոլորտի լիցքաթափման նկատառումներով, այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը կատարել են բացառապես ԵԽԽՎ պատժամիջոցներից խուսափելու նպատակով»,- կարծում է Լ. Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողի խոսքերի համաձայն` իրականացված համաներումը կատարվել է ԵԽԽՎ մոնիտորինգի պահանջներին համապատասխան, որն էլ հանդիսացել է «այն գինը, որ մեր իշխանությունները վճարել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում դրական գնահատականներ ստանալու դիմաց»:

Լ. Զուրաբյանը հայտնեց, որ իրենք շարունակելու են պայքարը: Նա նշեց, որ ազատ արձակվածները «հզոր անձնավորություններ են, կազմակերպիչներ են և էականորեն կփոխեն ընդդիմության հզորությունը»:

25.06.2009, 14:42

Aysor.am

No comments:

Post a Comment