«Հայտարարության բովանդակությունից ակնհայտ է, որ Սուքիասյանը նշում է, որ ինքը ներկայանալու խնդիր չունի, և նա պատրաստ է` իմանալով հանդերձ, որ իշխանությունները նրան կպահեն անազատության մեջ, և կձգտեն գործը կներկայացնել դատարանի քննարկմանը», - ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը` երեկ տարածված Խ. Սուքիասյանի հայտարարության վերաբերյալ:
Ասուլիսի սկզբում Ա. Գրիգորյանը ընթերցեց Խ. Սուքիասյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ես ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ, նախևառաջ, որևէ հանցագործություն չեմ կատարել: Ավելին, ինձ և գործընկերներիս ներկայացված մեղադրանքները փոփոխելով, իսկ այնուհետև` համաներման ակտ ընդունելով, իշխանությունները, ի վերջո, փաստագրեցին, որ այս ամբողջ ընթացքում մեր նկատմամբ իրականացրել են ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում»:
Փաստաբանը նախ լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ իրենք (Aysor` Խ. Սուքիասյանի փաստաբաններ Ա. Գրիգորյանն ու Արա Զաքարյանը) «իրավասու չեն տալու այն հարցի պատասխանը, թե մինչև 2009 թ-ի հուլիսի 31-ը Խ. Սուքիասյանը կներկայանա՞, թե ո՞չ»: Միևնույն ժամանակ Ա. Գրիգորյանն հայտնեց. «Որպես Սուքիասյանի պաշտպաններ կարող ենք ասել, որ ամենայն հավանականությամբ նա կներկայանա»:
Ա. Գրիգորյանը Խ. Սուքիասյանի ներկայանալ-չներկայանալը կապում է նաև իրադարձությունների զրագացման հետ: Նա նշեց, որ «չի բացառվում Խ. Սուքիասյանի վերադարձը մի շարք պատճառներով»:
«Առաջինը` սա Սուքիասյանի հայրենիքն է, որի զարգացման մեջ նա ունեցել է որոշակի ավանդ: Այն մեղադրանքը, որը ներկայացվել է իրեն և իր գործընկերներին, հարց է, որը, այսպես, թե այնպես, իր լուծումը պետք է ստանար, առավել ևս, որ Սուքիասյանը որևէ հանցանք չի կատարել և այս առումով նա կաշկանդված չէ իրեն ներկայացված մեղադրանքի իսկությունը քննարկման առարկա դարձնելու հնարավորություն ընդձեռելու խնդրից»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Փաստաբանը վերադարձի հնարավոր պատճառ նշեց նաև այն, որ «ԱԺ-ն նրա մեղադրանքների հետ կապված իր համաձայնությունը չի տվել, նաև համաձայնություն չի տվել նրա կալանքի հարցը լուծելու համար»:
Ա. Գրիգորյանը հայտնեց նաև, որ «Խ. Սուքիասյանի իրավունքների ոտնահարման կապակցությամբ իրենք կարող են դիմել ընդհուպ Մարդու իրավունենքրի եվրոպական դատարան», ինչի կապակցությամբ իրենք խնդիր չունեն:
07.07.2009, 14:37
No comments:
Post a Comment