Thursday, July 2, 2009

«ԵԽԽՎ-ն կողջունի համաներման փաստը»

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովից ոչ մի ակնկալիք չունենք. գոհունակություն կարտահայտեն համաներման վերաբերյալ, կնշեն, որ Հայաստանը շարունակում է մնալ մոնիթորինգի տակ, որովհետև բանաձևերի մեծ մասը չի կատարվել, այն է` «Ա1+»-ի բացումը, մամուլի ազատության խնդիրը, մարտի 1-ի անաչառ բացահայտման խնդիրը, փաստահավաք խմբի ձախողումը և քաղբանտարկյալների ազատումը: Բանաձև կլինի, սանկցիա չի լինի»,- կարծում է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Մանուկյանը բացատրեց նաև, թե «ինչու համաներում կիրառելու արդյունքում ազատություն ստացան մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով ոչ բոլոր ձերբակալվածները»:

«Վերլուծելու ոչինչ չկա. Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը վրեժ են լուծում բոլոր այն մարդկանցից, ովքեր կառավարել են Ղարաբաղյան շարժումը: Նրանք վրեժ են լուծում բոլոր անքննարկելի ու կայացած հերոսներից, փաստորեն` նրանցից, ովքեր ազատագրել են Ղարաբաղը և դուրս են հանել Ադրբեջանի կազմից»,- ասաց Ա. Մանուկյանը:

Որպես «իսկական հերոսների» օրինակներ Ա. Մանուկյանը ներկայացրեց Աշոտ Մանուկյանին, Արամ Բարեղամյանին և Սասուն Միքայելյանին:

Անդրադառնալով համաներմանը` Ա. Մանուկյանը նշեց, որ «ոչ միայն այն չի ցրի հասարակության մեջ առկա լարվածությունը, այլև կխորացնի քաղաքական ճգնաժամը»:

«Իշխանությունը չի կարող ոչինչ անել, քանի որ ինքն էլ է փակուղու մեջ, քանի որ եթե ինչ որ բան անի, դա կլինի ինքնաբացահայտում, 10 սպանությունների բացահայտումը և ապացուցումը, կնշանակի այն, որ իշխանության զավթումը եղել է իրենց իսկ կողմից»,- մանրամասնեց Ա. Մանուկյանը:

23.06.2009, 20:48

Aysor.am

No comments:

Post a Comment