Friday, July 17, 2009

Թուրքական նո՞ր կինո, թե՞ նոր Թուրքիայի կինո
















«15 տարի է, որ Թուրքիայում մի հոսանք կա, և կոչվում է թուրքական նոր կինո, բայց մենք` այդ հոսանքի ներկայացուցիչներս, այն կոչում ենք նոր Թուրքիայի կինո»,- հայտնեց Օզջան Ալփերը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով թուրքական կինոյի զարգացումներից` Օ. Ալփերը նշեց, որ, չնայած իրենք արդեն մոտենում են միջին տարիքին, բայց դեռ կոչվում են երիտասարդ սերունդ: Ռեժիսորի խոսքերով, իրենք դասեր քաղել են նախորդ սերնդի ներկայացուցիչներից, սակայն ցանկանում են կինոն տանել այլ ուղղությամբ:

Կինոն այլ ճանապարհով տանելու հետ կապված` Օ. Ալփերը նշեց կինոյում նաև թուրքական քաղաքական ռեալիզմին անդրադառնալը և այդ առումով աշխատանք տանելը: Ռեժիսորի խոսքերով, այս քաղաքական մոտեցումը կարող է արտաքնապես չերևալ, բայց իրենք գտել են այն արտահայտելու ձև:

«Օրինակ` իմ ընկեր ռեժիսորներից մեկը ֆիլմերը նկարահանում է քրդերնով, ես օգտագործում եմ համշենահայերենը»,- ամփոփելով իր խոսքը` մանրամասնեց Օ. Ալփերը:

17.07.2009, 20:44

Aysor.am

No comments:

Post a Comment