Tuesday, July 14, 2009

Փառատոնային կենտրոն` միջոցառումները հասանելի դարձնելու համար
















«Ողջ օրը հեռախոսազանգեր ու սպառնալիքներ եմ ստանում այն մասին, որ եթե «Ոսկե ծիրանի» տոսմեր չտրամադրեմ, կտեսնեմ, թե ինձ հետ ինչ կանեն»,- լրագրողներին պատմեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Հ. Խաչատրյանը հայտնեց, որ մեծ է շատերի ցանկությունը` մասնակցել հատկապես փառատոնի բացման և փակման միջոցառումներին, սակայն տոմսերը սահմանափակ են:

«Նույնիսկ լրագրողները տեղեր չեն ունենա: 200 տեղ հատկացված է հյուրերի համար, 100 տեղ` հովանավորների, 120 տեղ` կառավարության աշխատակիցների»,- բացատրեց Հ. Խաչատրյանը:

Այս խնդիրը լուծելու համար Հ. Խաչատրյանն առաջարկեց դիմել մշակույթի նախարարին` փառատոնային կենտրոն ստեղծելու առաջարկով, ինչպես դա կատարեցին Ռուսաստանի իշխանությունները:

«Եթե մեզ մոտ էլ տեսնեն, որ կինոն մեր երկրի համար լուրջ զենքերից մեկն է, մենք կանդրադառնանք այն հարցին, որ պետք է տեղ ունենանք»,- մանրամասնեց Հ. Խաչատրյանը:

Հ. Խաչատրյանի խոսքերով, փառատոնային կենտրոնը հնարավորություն կտա միջոցառումներին մասնակից դարձնել մի քանի հազար մարդու:

10.07.2009, 20:39

Aysor.am

No comments:

Post a Comment