
ԵԽԽՎ զեկույցում կան դրական բաներ, մասնավորապես, որ ԵԽԽՎ-ն հարցը չի համարում փակված. այն հետամուտ է լինելու մնացած քաղբանտարկյալների ազատմանը, շատ հնարավոր է, որ ԵԽԽՎ համազեկուցողները կամ ԵԽ այլ պաշտոնյաններ այցելեն Հայաստան` մարդու իրավունքների հետ կապված այս իրավիճակն ուսումնասիրելու նպատակով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ «ամենակարևորն այն է, որ ԵԽ հետամուտ է լինելու մյուս քաղբանտարկյալների ազատման գործընթացին»: Չնայած, Լ. Զուրաբյանը դրական չի համարում այն, որ չի ընդունվել Փաստահավաք խմբի վերաստեղծման մասին առաջարկը, բայց փոխարենը հավաստիացրեց, որ «ԵԽ-ն սպասելու է Փաստահավաք խմբի ընդդիմության ներկայացուցիչների զեկույցներին»:
«Մեր պայքարի համար պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, միջազգային բոլոր կառույցները պետք է տեղյակ լինեն ստեղծված իրավիճակից», - հայտնեց ՀԱԿ համակարգողը:
Խոսելով իրենց կատարած աշխատանքների մասին` Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ «իրենք այցելել են Ստրասբուրգ, հանդիպել, բոլոր քաղաքական խմբերի և ազգային պատվիրակությունների հետ»:
«Մենք հասկացանք, թե ինչպես պետք է աշխատել ԵԽ-ի հետ, որից հետո կառուցողական աշխատանքներ են իրականցվել, որի հետևանքն է ԵԽ զեկույցը», - նշեց Լ. Զուրաբյանը:
25.06.2009, 15:46
No comments:
Post a Comment