
«Փառատոնում ներկայացված ֆիլմս Մոպասանի «Մանյակը» ֆիլմի էկրանավորումն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Աննա Կոնդոն` իր «Հպարտ Իզան» ֆիլմի վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ Ա. Կոնդոն Ֆրանսիայում ստեղծագործող հայազգի ռեժիսոր է, ով առաջին անգամ է մասնակցում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնին ներկայացված «Հպարտ Իզան» ֆիլմով մասնակցում է «Հայկական համայնապատկեր» մրցույթին:
Ռեժիսորի խոսքերով, իր համար առնաձահատուկ հետքրքրություն է դասական ստեղծագործությանն անդրադառնալը և փորձը` այս ստեղծագործությունը ժամանակակից հասարակության միջով անցկացնելը: Ա. Կոնդոն նշեց, որ սա իր առաջին ֆիլմը չէ, որի հիմքում ընկած է դասական ստեղծագործություն: Նա նշեց, որ էկրանավորել է նաև ռուս գրող Չեխովի պատմվածքներից:
«Այն, ինչ ինձ հետաքրքրում է, մարդու բնավորության ուսումնասիրույթունն է, ինչպես նաև` մարդկային դաժանության` գեղեցիկ կերպով թաքցրած արտաքինը»,- բացատրեց Ա. Կոնդոն:
Ֆրանսահայ ռեժիսորն այժմ աշխատում է մեկ այլ ֆիլմի վրա: Ա. Կոնդոյի տեղեկացմամբ` այն լիամետրաժ է:
«Եթե փորձեմ այն նկարագրել երաժշտության միջոցով, ապա ավելի շատ նմանվում եմ մի երաժշտի, ով դասականից անցում է կատարում ջազ ոճին, որն ավելի երևակայույթուն ու իմպրովիզացիա է պահանջում»,- ամփոփելով խոսքը` հայտնեց ռեժիսորը:
15.07.2009, 21:25
No comments:
Post a Comment