Tuesday, July 7, 2009

Էլեկտրոնային կայք` գիտական բլոգների համար

«Բլոգն իրականում օնլայն օրագիր է, և յուրաքանչյուր մարդ իր կյանքից ցանկացած պրոցես կարող է ներկայացնել բլոգի միջոցով», - հայտնեց ԱյՍիթի ընկերության նախագահ Էդգար Խաչատրյանը, ով լրագրողներին ներկայացրեց հայկական գիտական բլոգների համար ստեղծված «www.TheArmenia.com» ինտերնետային կայքը:

Տեղեկացնենք, որ ԱյՍիթի ընկերությունը Հայաստանում անցկացնում է Ակադեմիական բլոգգինգի ամառային դասընթացներ` տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների մասնագետների համար, որի արդյունքում ոլորտի մասնագետների համար բլոգներ է բացում: Այս գործընթացը, կազմակերպիչների կարծիքով, նպաստելու է «Հայաստանի վարկանիշի բարձրացմանը և գիտական ու պրոֆեսիոնալ օղակներում առավել արդյունավետ համագործակցությանը արտերկրի գործընկերների հետ»:

«Բլոգը հնարավորություն է տալիս շփվելու տարբեր մարդկանց հետ և կարող է շատ լավ միջոց դառնալ PR-ի համար, և բլոգի միջոցով կարելի է ներկայացնել ոչ միայն գյուտերը, այլ նաև գյուտն իրականացնելու գործընթացը», - մանրամասնեց Է. Խաչատրյանը:

Վերոնշյալ կայքը` նախատեսված գիտական բլոգների համար, ստեղծվել է անցկացված դասընթացների և մի շարք ընկերությունների հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի «հնարավորություն տալ հայ գիտնականներին իրենց բլոգն ունենալ և իրենց գյուտերն ու իդեաները ներկայացնել ինտերնետի միջոցով»:

«Հուսով ենք, որ սա մենք կարող ենք շատ լավ գովազդել արտասահմանում, տարբեր համալսարաններում և ընկերություններում, արդյունքում կսկսվի մի գործընթաց, որը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի գիտական աշխարհը դրսում», - բացատրեց Է. Խաչատրյանը:

Կազմակերպության նախագահը նշեց, որ գիտնականները կարող են կայքի միջոցով վաճառել իրենց աշխատություններն ու գյուտերը, օրինակ` աշխատության սեղմագիրը ներկայացնելով և աշխատությանը հղում կատարելով:

«Հեղինակային իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված են, մենք հեղինակներին ներկայացնում ենք, թե ինչ գործիքներով և ինչ տեխնոլոգիաներով կարելի է պահպանել տեղեկատվությունը», - ամփոփելով իր խոսքը, հայտնեց Է. Խաչատրյանը:

27.06.2009, 14:59

Aysor.am

No comments:

Post a Comment