Thursday, July 2, 2009

«Լավ կլիներ, որ փաստահավաք խումբը լիներ»

«Լավ կլիներ, որ փաստահավաք խումբը լիներ, քանի որ կար դրա անհրաժեշտությունը: Կային ևս 9 զոհեր, և եթե մեզ համար թանկ էր այդ զոհերի հիշատակը, ապա պետք է թողնեին` հանգիստ աշխատել: Բայց ես չէի էլ կարող ենթադրել, որ ռումբը կպայթի ներսից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Փաստահավաք խմբի գոյության կարևորության մասին, հայտարարեց արդեն լուծարված Փաստահավաք խմբում կոալիցիան ներկայացնող Ռուբեն Ավագյանը:

Ռ. Ավագյանն այս անգամ ևս բացատրեց, որ փաստահավաք խումբը լուծարվեց ներքին «անհանդուրժողական մթնոլորտի և անձնական վիրավորանքներ ստանալու» հետևանքով: Նա հայտնեց, որ Անդրանիկ Քոչարյանը «չէր խոսում Վահե Ստեփանյանի, Գևորգ Թովմասյանի, իր հետ, և ոչ բոլորն են խիզախ, որպեսզի դիմանան այդ պայմաններին»:

Ռ. Ավագյանը հայտնեց նաև, որ ինքը պատրաստվում է մի գիրք հրատարակել, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր այն հարցրերը, որոնք քննարկվել են Փաստահավաք խմբի գործունեության ժամանակ: Սակայն Aysor-ի այն հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին, պատասխանեց, որ չի պատրաստվում:

«Ես իմ աշխատանքները կատարել եմ Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում, և այդ բոլոր նյութերը գտնվում են հանձնաժողովի մոտ»,- բացատրեց Ռ. Ավագյանը:

23.06.2009, 20:23

Aysor.am

No comments:

Post a Comment