Monday, July 13, 2009

Կինոսիրողները կհանդիպեն «Կապույտ ժամը» ֆիլմի ռեժիսորին




















Նարեկացի արվեստի միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագիրը հուլիսի 11-ին կազմակերպելու է ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամը» ֆիլմի ցուցադրությունը, որի ժամանակ տեղի լունենա նաև հանդիպում և զրույց ռեժիսորի հետ: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:

«Կապույտ ժամը» ռեժիսորի առաջին խաղարկային ֆիլմն է, որը նկարահանվել է 2007 թ-ին: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Սան Սեբաստիան ֆիլմերի միջազգային 55-րդ փառատոնում: Այն ներկայացված է եղել «Altadis-New Director's» անվանակարգում, որն ամենամեծ աստիճանն է հանդիսանում սկսնակ ռեժիսորների համար:

Տեղեկացնենք նաև, որ Է. Նազարյանը ծնվել է 1976թ. Հայաստանում,1981 թ. իր ընտանիքի հետ միասին ներգաղթել է ԱՄՆ: Հոր` Հայկ Նազարյանի ֆոտոլաբորատորիայում 4 տարի սովորելուց հետո Էրիկն ուսումնասիրել է ազատ լրագրությունը, որից հետո իր այս մասնագիտությամբ սկսել է զբաղվել Կալիֆորնիայի հայկական համայնքում` ներկայացնելով տեղի, Հայաստանյան մշակութային իրադարձությունները, լուրեր Լեռնային Ղարաբաղից և այլն:

Է. Նազարյանն ուսանել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի հայտնի դպրոցում` մասնագիտանալով ֆիլմարտադրության կառավարում և ֆիլմոգրաֆիա ասպարեզներում` վաստակելով բակալավրի կոչում: Գրել է մի շարք կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ և նկարահանել:

Նա հեղինակն է «Էրոտաս», «Հանգիստ կիրք», «Խուլիգաններ», «Բալշևիկի ռեքվիեմ», «Կապույտ ժամը» ֆիլմերի: Վերջինս «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում արժանացել է Սփյուռքի նախարարության հատուկ մրցանակին, Էկումենիկ ժյուրիի «Լավագույն ֆիլմ» մրցանակին` «Հայկական համայնապատկեր» շարքում և «AFFMA» ֆիլմերի միջազգային 10-րդ փառատոնում` «Լավագույն ռեժիսուր» անվանակարգում:

Ներկայումս Է. Նազարյանն աշխատում է խաղարկային ֆիլմաշարերի վրա ԱՄՆ-ում, Եվրոպայում և Հայաստանում:

04.07.2009, 12:04

Aysor.am

No comments:

Post a Comment