
Aysor-ի թղթակիցը ՀՀ քաղավիացիայի վարչութունից տեղեկացնում է, որ Իրանից Հայաստան ժամանող TY 154 ինքնաթիռը թռիչքը կատարել է 12:02 րոպեին, ինքնաթիռում այդ պահին եղել է 153 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը հայտնեց, որ թռիչքից 15-16 րոպե անց ինքնաթիռը վայր է ընկել Թեհրանից դեպի արևմուտք` 180 կմ հեռավորության վրա գտնվող Կազվիլ քաղաքի շրջակայքում:
Իրանի իշխանությունների հետ համատեղ աշխատանքներ են տարվում` ճշտելու պատճառներն ու տվյալներ ՀՀ քաղաքացիների մասին:
Ա. Պողոսյանի տրամադրած տվյալներով, ինքնաթիռում գտնվել է 35 հայ, այդ թվում` 4 ՀՀ քաղաքացիներ, 2 ավիատեխնիկները ևս ՀՀ քաղաքացիներ էին:
ՀՀ քաղաքացիներն են ուղևորներ Աշոտ Ներսիսյանը, Արթուր Գրիգորյանը, Կարինե Մարգարյանը, Արա Սիրոյանը և տեխնիկներ` Գրիգոր Բարսեղյանն ու Սուրեն Սողոմոնյանը:
Պողոսյանը նաև նշեց, որ վարկած կա, թե վթարը տեղի է ունեցել շարժիչներում հրդեհ բռնկվելու հետևանքով, սակայն դա ճշտված չէ:
Հայտնի է միայն, որ ինքնաթիռը թռիչքը կատարել է 1 ժամ ուշացումով, դրա պատճառները ևս ճշտված չեն, ճշտված չեն նաև, թե արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են գնալ Իրան` իրենց հարազատներին գտնելու համար:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալը նաև ասաց, որ ինքնաթիռը եղել է 15 տարեկան, որն ըստ նրա, շահագործման համար նորմալ տարիք է:
15.07.2009, 17:25
No comments:
Post a Comment