
«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքը 2005 թ-ի հոկտեմբերի 4-ին ընդունելուց հետո հնարավոր չի եղել իրականացնել օրենքի կիրառման կարգը մի շարք պատճառներով: Օրենքի նախագծով ներկայացված հիմնական փոփոխությունները նպատակ ունեն լուծել այդ խոչընդոտող խնդիրները»,- հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը:
Ըստ նախարարի տեղակալի, օրինագծով հստակեցվելու են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, հանվելու է «պարտադիր վճարովի օրինակ» հասկացությունը:
«Հստակ ամրագրվում է օրենքի նպատակը, խնդիրները, այն է` պարտադիր օրինակի միջոցով ազգային-մշակությաին ժառանգության մաս կազմող և տեղեկություն պարունակող փաստաթղթերի պահպանությունն ապահովում է դրա` սերունդներին փոխանցումը: Պարտադիր օրինակը պետք է մշտապես պահպանվի, իսկ հանրությանը ներկայացվի դրա մասին տեղեկություն»,- մանրամասնեց Գ. Գյուրջյանը:
Նախագծով հստակ սահմանվում է պարտադիր օրինակի քանակը, որն այժմ` նախկինում նախատեսված 6-ի փոխարեն կլինի 3-ը: Հստակեցվում են նաև պարտադիր օրինակի հասցեատերերը, որոնք 10-ի փոխարեն սահմանվում է 4-ը` ՀՀ Ազգային գրադարանը, Հայաստանի Ազգային գրապալատը, Հայաստանի ազգային արխիվը և Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնը:
Գ. Գյուրջյանի խոսքերով, նախագիծը հստակցենում է նաև փաստաթղթի պատրաստողների` անկախ նյութական կրիչից, իրավունքներն ու պարտավորությունները: Նախագծում ավելացվել է նոր գլուխ` փաստաթղթի պետական կառավարումը, որտեղ տարանջատված են ՀՀ պետական կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները:
«Ներկայացված նախագծի ընդունումը կնպաստի փաստաթղթերի պարտադիր օրինակ հանդիսացող նյութերի հատկացման, պահպանման, հաշվառման և օգտագործման գործընթացի բնականոն իրականացումը»,- ընդգծեց Գ. Գյուրջյանը:
09.04.09, 20:22
No comments:
Post a Comment