«Մենք կարևոր նշանակության ենք արժանացրել կազմակերպության անդամ երկրների տնտեսական համագործակցությունը, ինչին նպաստելու համար Հայաստանը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ` հանդիպումներ, կոնֆերանսներ, քննարկումներ և այլն», - հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստից հետո` ամփոփելով կազմակերպության` Հայաստանի նախագահության տարիները:
Հիշեցնենք, որ ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունն այսուհետև վեց ամսով հանձնվում է Ադրբեջանին: Նշենք նաև, որ ՍԾՏՀ կազմակերպության ԱԳ նախարարների նիստին մանսակցելու համար Հայաստան են ժամանել նաև Ադրբեջանի փոխարտգործնախարարը և Թուրքիայի արտգործնախարարը:
Է. Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է և շարունակելու է կազմակերպության գործունեությանն աջակցելու և այն առավել արդյունավետ դարձնելու համար հանդես գալ հստակ առաջարկություններով և ծրագրերով:
«Նիստի ընթացքում Հայաստանն առաջարկեց ուժեղացնել համագործակցությունը ՍԾՏՀ-ի, Եվրամիության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների անդամ երկրների հետ», - տեղեկացրեց Է. Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց նաև, որ Հայաստանը նախագահության տարիներին տնտեսական համագործակցությունն ամրապնդելու տեսնակյունից գործել է ՍԾՏՀ հռչակագրի և այլ միջազգային փաստաթղթերի պահանջների համաձայն:
16.04.09, 15:36
No comments:
Post a Comment