Friday, April 10, 2009

ՀԱԿ-ի` փոփոխություններ իրականացնելու խոստումը` «տգիտության գագաթ»







«Այսպես կոչված արմատական ընդդիմությունն ասում է, եթե մենք Երևանի քաղաքապետի ընտրություններում հասնենք հաջողությունների, ապա դա մեզ համար հիմք կհանդիսանա հետագա փոփոխություններ կատարելու համար: Սա տգիտության գագաթն է»,- հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հայրիկյանը համոզված է, որ Հանրապետության առաջին նախագահը փոփոխություններ կատարելու գործում «հաջողությունների չէր հասնի` Սահմանադրությունը պղծելու ճանապարհով չգնալու պարագայում, եթե անգամ հաղթեր նախագահական ընտրություններում»:

«Հայաստանը վաղուց, ցավոք սրտի և ամոթ մեր ազգին, դարձել է խորհրդարանական, իսկ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժի դեմ այդ խորհրդարանի գույության ընթացքում ոչ մի ուժ պայքարել չի կարող»,- բացատրեց Պ. Հայրիկյանը:

ԱԻՄ ղեկավարը Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նկատում է «միակողմանի քարոզչություն` գործող քաղաքապետի օգտնին, որքան էլ, որ դա մատուցվի որպես քաղաքապետի ծավալած գործունեություն»: Ըստ նրա, այս ընտրություններում գործելու է բազմաբևեռ ընտրությունների օրինաչափությունը:

«Եթե համագործակցություն չլինի քաղաքական ուժերի միջև, ապա արդար ընտրությունների պարագայում թեկնածուներից որևէ մեկը 30-35 տոկոսից ավելի ընտրաձայներ չի ստանա»,- մանրամասնեց Պ. Հայրիկյանը:

Ընտրությունների հետագա զարգացումների վերաբերյալ ԱԻՄ ղեկավարը ոչինչ չասաց` ընդգծելով, որ չի սիրում գուշակություններ անել:

10.04.09, 19:34

Aysor.am

No comments:

Post a Comment