«Եթե բացվի Հայատանի` Թուրքայի հետ սահմանը և երկու երկրների միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, չի բացառվում, որ կտեսնենք Ադրբեջանի ագրեսիվ ռեակցիան»,- խոսելով Հայաստանի անվտանգությանը սպառնող գործոններից` հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Ռ. Կիրակոսյանի խոսքերով, Հայաստանի անվտանգության սպառնալիքները, սակայն, միայն Ադրբեջանից չեն կախված: Նման տեսակետը նա բացատրեց Հայաստանի` «տարածաշրջանում ամենահզոր ռազմական ուժեր ունենալու» հանգամանքով:
«Սակայն ռազմական ուժերը միայն բավարար չեն ազգային անվտանգության ապահովման համար: Իրականում ազգային անվտանգության համար գոյություն ունեն շատ կարևոր պայմաններ»,- բացատրեց ՌԱՀՀԿ տնօրենը և նշեց, որ այդ գործոններն են «տնտեսական հզորությունը և ներքին քաղաքական ուժերը, որոնք Հայաստանին արդեն վաղուց չեն բավարարում»:
Ռ. Կիրակոսյանը նաև հայտնեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքը ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջանն են, այլ Հայաստանի «ներքին կյանքը, կոռուպցիայի առկայությունը և կառավարման համակարգի ոչ բավարար վիճակը»:
«Չկա վտանգները վերլուծելու ունակ ուժ, ինչին ավելացել է նաև տնտեսական ճգնաժամը, իսկ Հայաստանի Կառավարությունը կա´մ պատրաստ չէ, կա´մ չի կարող դիմագրավել այդ ամենին»,- մանրամասնեց վերլուծաբանը:
Ռ. Կիրակոսյանը նաև ընդգծեց, որ «Հայաստանի տնտեսական և քաղաքական թուլությունը սպառնում է նրա ազգային անվտանգությանը և, ինչ-որ առումով, սահմանափակում է նաև ռազմական անվտանգությանը»:
01.04.2009, 17:57
No comments:
Post a Comment