«Մի՞գուցե ճիշտ անկյան տակ չեն կրակել, մի՞գուցե հրմշտոց է եղել այդ խառնաշփոթ իրավիճակում, մի՞գուցե այն ավտոմեքենաների գործողությունները, որոնք փորձել են խոյահարել զինվորների շարքը, Չերյոմուխայով են կասեցվել»,- մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրությմբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում նման վարկածներ առաջ քաշեց ՀՀ Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը` պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին այն մասին, թե Չերյոմուխա-7-ի կիրառման ի՞նչ դեպք է տեղի ունեցել, որի արդյունքում կա երեք զոհ:
Տեղեկացնենք, որ մինչ այդ, Հ. Հարությունյանը, պատասխանելով Ն. Զոհրաբյանի` չերյոմուխայի պիտանելիության ժամկետների մասին հարցին, հայտնեց, որ «Չերեմուխայի պահպանման վերաբերյալ տեխնիկական ինստրուկցիաներ չկան, իսկ պիտանելիության վերաբերյալ առաջարկվող ժամկետներն էֆեկտիվութան մասին են, որոնք էլ որոշվում են փորձարկումների միջոցով»:
«Եթե նույնիսկ շատ թարմ Չերեմուխա-7 լիներ և մոտ տարածությունից կրակվեր մարդու ուղղությամբ, այն կարող էր վնասել մարդու նուրբ օրգանները»,- բացատրեց Հ. Հարությունյանն ու հավելեց, որ «նման իրավիճակում և ծայրահեղ պաշտպանության նպատակների համար ոստիկանության աշխատակիցը կարող էր օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած առարկա»:
«Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Գրիգոր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ դիպուկահարին ինքն է հրահանգ տվել կրակելու, եթե հայտարարում եք, որ նպատակային կրակոցներ չեն եղել»,- հարցրեց Ն. Զոհրաբյանը:
Հ. Հարությունյանը կրկին հավաստիացրեց, որ «նպատակային կրակոցներ տեղի չեն ունեցել, թեկուզ բոլոր իրավական հիմքերը կային դրա համար»:
«Բացառությամբ դիպուկահարի, որը նկատել է, որ զինվորի վրա են կրակում, և, կրակողին ոտքից վիրավորելով, վնասազերծել է»,- մանրամասնեց նախկին ոստիկանապետը:
30.04.2009, 20:18
No comments:
Post a Comment