Friday, April 24, 2009

Հայ-թուրքական հարաբերություններն այս օրերին չեն մեկնաբանվի

Կեսգիշերին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարությունների և Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի տարածած համատեղ հայտարարության վերաբերյալ լրագրողները մեկնաբանություններ խնդրեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանից:

«Քանի որ իմ կարգավիճակը շատ խոցելի է, այս երկու օրը ես ձեռնպահ եմ մնում ամեն տեսակի քաղաքական բնույթի հայտարարություններից»,- ի պատասխան հայտնեց տնօրենը` չմեկնաբանելով նաև, թե հայտարարությունը հասարակության շրջանում ի՞նչ արձագանք կարող է գտնել, երբ այն հրապարակվում է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին:

Այնուամենայնիվ, Հ. Դեմոյանը նշեց, որ լինելով «ինչ-որ առումով նաև վերլուծաբան, մեծ սիրով կկիսվի իր մտորումների մասին ապրիլի 25-ից հետո»:

23.04.2009, 20:04

Aysor.am

No comments:

Post a Comment