«Դաշնակցությունը մեկ դար և ավելի պատմություն ունեցող կուսակցություն է, ունի իր մոտեցումները, և մենք ուղղակի հասկանալով և հարգանքով ենք վերաբերում նրանց` կոալիցիայից դուրս գալու որոշմանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությանը:
Խ. Հարությունյանի կարծիքով, Դաշնակցության դուրս գալուց հետո կոալիցիան «միգուցե որակական առումով տուժի, բայց քանակական առումով չի տուժելու»: Նա նաև նշեց, որ վաղ է քննարկել Դաշնակցության զբաղեցրած պաշտոնները վերաբախշելու մասին հարցը:
Այն հարցին, թե արդյոք ՕԵԿ-ի համար բավարա՞ր են ՀՅԴ` կոալիցիայից դուրս գալու հիմնավորումները, Խ. Հարությունյանը պատասխանեց, որ ինքը «ծանոթ չէ հիմնավորումներին և չի կարող մեկնաբանություններ անել»:
Այնուամենայնիվ հանձնաժողովի նախագահը նշեց, որ «Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չի տեսնում»:
«Ի սկզբանե որդեգրված է քաղաքականություն, այն է` Թուրքիայի հետ կարգավորել մեր հարաբերությունները` առանց նախապայմանների: Այս պահին նախապայմաններ չկան»,- ընդգծեց Խ. Հարությունյանը:
27.04.2009, 16:34
No comments:
Post a Comment